Posted in Տեխնոլոգիա-Արտադրական ուսուցում

Թթխմորի պատրաստման տեխնոլոգիա


Հացի արտադրական նախագծի շրջանակում, տարատարիք սովորողների հետ սկսել ենք ուսումնասիրել թթխմորի ստացման տեխնոլոգիան: Այն մի ամբողջ գիտություն է՝ ներառած բնագիտական բոլոր առարկաները…

Սովորողներն ունեն իրենց անձնական ստեղծած թթխմորը՝ անուններով, ծննդյան ամսաթվերով: Կատարում ենք ամենօրյա խնամք, գրանցում ենք նկարագրությոյնը, աճը, հետաճը, հետո որոշում ենք կերակրման չափերը և այլն: Գործունեության ընթացքը չափազանց հետաքրքիր է բոլորիս համար: Ընթացքի մասին պարբերաբար կներկայացնենք:
Ժամանակն է անցնել առողջ հացի օգտագործմանը, իսկ դրան հասնելու առաջին գործը թթխմորի ստացումն է, որը կնպաստի հեշտ մարսվող հացի արտադրելուն:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment