Posted in Ուսումնական ծրագրեր, Տեխնոլոգիա-Արտադրական ուսուցում

Արտադրական ուսուցում. Ծրագիր

Արտադրական ուսուցման տեխնոլոգիա

Այս նախագծին մասնակցող սովորողները ձեռք կբերեն ապրանք արտադրելու, տնտեսելու, դրանց վաճառքը կազմակերպելու կարողություններ, տնտեսվարության փորձ, գիտելիքներ, նոր հմտություններ: Ուսումնկան արտադրանքը վաճառելու ենք տարբեր հանգանակությունների նպատակներով: Ընթացքում կուսումնասիրեն խոհանոցային տեխնոլոգիաներ, մառան ստեղծելու և այն կիրառելու մշակույթ, չրանոց-չորանոց լաբորատորիայի կիրառում, մշակույթ:

Ուղղություններ՝

  • չրարտադրություն
  • թեյաբույսերի, դեղաբույսերի մշակում, չորացում
  • ազգային ծիսական խոհանոց ըստ ուսումնական օրացույցի՝ թթուդրիկ, հարիսա, ղափամա, տյառնընդառաջի խոհանոց, բարեկենդանի տոնի խոհանոց, ծառզարդարի տոնի խոհանոց, ամանորի խոհանոց և այլն
  • գյուղատնտեսական արտադրություն՝ հացթխիկ, պանրի, կաթնաշոռ, մածուն և այլն
  • հյուրասիրություններ
  • բերքահավաք
  • արտադրական ճամփորդություններ
  • արտադրանքի փաթեթավորում, պիտակավորում, գովացդ, յուրացում, վաճառք

Նախագծի կազմակերպումը և իրականացումը.

  • Արտադրական բիզնես ծրագրի մշակում – Բաղադրատոմսն ընտրելուց հետո սովորողները կատարում են մթերքի նախահաշվարկ, գտնում են ստացվող ապրանքի ինքնարժեքը, որոշում դրա վաճառքի գինը:

Գործունեության արդյունքները հրապարակվում են սովորողների բլոգներում՝ պատումներով, ֆոտոշարքերով և տեսանյութերով: Դրանք տարածվում են նաև սոց.ցանցերում՝գտնելով լայն արձագանք սոց.ցանցերի անդամների կողմից: