Posted in Տեխնոլոգիա-Արտադրական ուսուցում

Թթխմորների լաբորատոր ուսումնասիրություն

Մեր աճեցրած անվանական թթխմորները պարբերաբար անցնում են մանրադիտակային ուսումնասիրություններ: Առաջին ուսումնասիրությունը անցկացվեց փետրվարի 7-ին, կենսաբանական լաբորատորիայում, Անուշ Ասատրյանի և մի խումբ սովորողների հետ: Դիտարկվեցին երեք տարբեր օրերի ծնունդների թթխմորներներ: Արձանագրեցինք, որ ճիշտ խմորում է ընթանում, նույնիսկ խմորասնկեր երևացին, որը շատ լավ գրավական է: Այսօր նույն նմուշներից կատարվեց երկրորդ ուսումասիրությունը, արդեն մեր դպրոցի բնագիտական լաբորատորիայում: Արձանագրվեց բակտերիաների և խմորասնկերի մեծ քանակության աճ: Ինչպես առաջին հետազոտության ժամանակ, այնպես էլ հիմա, առաջին տեղում «Թամարա» անունով թթխմորն է: Կարծում եմ՝ ժամանակն է սկսել փորձարկել հացի ստացումը:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment