Posted in Տեխնոլոգիա-Արտադրական ուսուցում

Հյուրասիրություններ, պատվերներ արտադրական խոհանոցից


Միջին դպրոցում արդեն մի քանի տարի է , ինչ տեխնոլոգիական գործունեության շրջանակում գործում է արտադրական ուսուցման խումբ: Խոհանոցային գործունեության ընթացքում պատրաստում ենք տարբեր արտադրանքներ, օրինակ՝ պահածոներ, հացաբուլկեղեն, հրուշակեղեն, չրեր, անուշեղեն, թթուներ, կաթնամթերք և այլն: Խմբի պատրաստած արտադրանքների հիման վրա ստեղծում ենք մեր տնտեսությունը, հոգում ուտեստների պատրաստման ծախսերը, ստեղծում մառանային փոքրիկ պահեստ՝ լի զանազան արտադրատեսակներով: Արտադրանքները ընթացքում դառնում են նվերներ, հյուրասիրություններ, հանգանակության նպատակով վաճառքի ապրանքներ: Պարտավորեցնող է, որ այնքան վստահելի ենք, որ ունենում ենք նաև շատ պատասխանատու հյուրասիրության պատվերներ:

Ներկայացնում ենք 2022-23 ուստարվա ընթացքում մեր խմբի կողմից իրականացրած հյուրասիրությունները և նվերների հավաքածուները:

2022թ. Հյուրասիրություններ

2023թ. Փաթեթներ և հյուրասիրություններ

Հյուրասիրության վայրն ընթերցասրահն է: Անուշեղենի հավաքածուն Միջին դպրոցի արտադրական չրանոցում պատրաստված չրերն է, Արատեսի ընկույզը, ծիրանի կտերը և մեր պարաստած գինին: Սպասարկումը կատարել է խմբի մասնակից Ալեն Մնացականյանը:

Այս արտադրական հավաքածուն ուղարկել ենք Դդմաշենի Ուսուցչաց տան բացման առիթին:

Արկղի մեջ չրերի տոպրակներ են, ծիրանի մուրաբան, մեր գինին և խեցեգործարանում պատրաստված գինու բաժակներ:

Թեյերի և չրերի այսպիսի 4 հավաքածու ուղարկվել է Վրաստան՝ վրացախոսների խմբի պատվերով:

Վերևում ներկայացված են Միջին դպրոցի ցուցահանդես-վաճառքի համար նախատեսված անուշեղենի և թեյերի տուփեր:

Տուփերի պատվերի նախագիծը մշակել ենք ինժիներատեխնիկական խմբի հետ միասին: Նախագծով զբաղվել է 8-րդ դասարանցի Միքայել Ղազարյանը: Պատվերի դեպքում շարունակում ենք համագործակցել:

Աշխատանքային ընթացքից նկաւներ.

Արդեն 2 տարի է , ինչ ամենամյա ատամհատիկի ծեսի համար մայրիկների նվեր-անուշեղեն տուփերի պատվերը մենք ենք ստանձնում: Այս տարի պատրաստել ենք 16 տուփ:

Երաժշտական համերգների օրերին տարբեր հյուրասիրությունների համար ունենում ենք թխվածքների և այլ ուտեստների պատվերներ:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment