Posted in Без рубрики, Տեխնոլոգիա-Արտադրական ուսուցում

Ոսկեգործության քաղաքային առաջին ցուցահանդես

Մայիսի 31-ին, ոսկեգործության քաղաքային առաջին ցուցահանդեսին, որտեղ ցուցադրվելու էր կրթահամալիրի ոսկերչության խմբի պատրաստած զարդերը՝ Դավիթ Պետրոսյանի ղեկավարությամբ, Միջին դպրոցի արտադրական խոհանոցային մեր խմբին հանձնարարվեց կազմակերպել օրվա հյուրասիրությունը: Այն պետք է լիներ սեբաստացի գինու և համապատասխան ուտեստներ:Մենք մեծ սիրով պատրաստեցինք ամենահամեղ պանրային կանապեները: Ամեն ինչ լավ ստացվեց, ունեցանք շատ գունեղ և առատ սեղաններ, իսկ միջավայրը ոճային էր, մշակութային, և դա ավելի էր գեղեցկացնում հյուրասիրությունը: Շնորհակալ ենք վստահության համար. մենք սիրով են պատրաստում:

💜

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment