Posted in Ճամփորդություններ-նախագծեր, Գագարին պրոյեկտ

Ծաղկունքի Ալյասկան…

Ձմեռայի ճամբարի տարատարիք ջոկատը իր Հասմիկ, Գոհար, Գևորգ կազմակերպիչներով հայտնվեց Ծաղկունքի Ալյասկայում😃: «Մարզական ստուգատես 2022»-ի ձմեռային խաղերը հասցրեցինք Ծաղկունք գյուղ: Դպրոցի հետ ունեինք նախնական պայմանավորվածություն՝ խաղերը միասին անցկացնելու: Ոգևորված նայում էինք ձյունե հեքիաթին, որում ավելի ու ավելի էինք մխրճվում: Չորս կողմը պսպղան ձյուն էր, իսկ գետնին բուք էր պտտվում: Իհարկե, մեքենայից այն շատ գեղեցիկ էր, թափանցիկ… Հիմա չեք պատկերացնի, թե այդ հեքիաթը ինչ սառն էր… Անասելի ցուրտ ու քամի: Չնայած բքինտղաները իրենց գնդակով առանձնացան ու վազեցին… իրենց գցում էին ձների մեջ, գոլերով ուրախանում, ճչում էին. այ հավես՜: Աղջիկները ձնագնդիով դիպուկահար էին խաղում, իսկ գյուղի ավագ սովորողները սահնակով քաշում էին կրտսերներին: Մի խոսքով, ամբողջ ձյունե դաշտը գունավոր վազվզողներ էր լցված: Ամենահետաքրքիրը առջևում էր: Հանդիպում սիբիրյան ցեղատեսակի շների խասկիների հետ: Մեր ընկեր Մաքսը անակնկալ էր պատրաստելիմանալով, որ բոլորիս հետաքրքիր կլինի այս ալյասկային միջավայրում շփվել խասկիների հետ: Իսկապես՝ ամենատպավորիչ մասն էր: Վարժեցրած, խելացի շներ, որոնք հատուկ բուծվում և խնամվում էին: Մի լավ սիրեցինք, խաղացինք շների հետ և վերջում դպրոցում միասին նստեցինք տաք թեյով սեղանների շուրջ դպրոցի լուսավոր ու կոկիկ խոհանոցում: Ծաղկունքն իր բացահայտումներով միշտ հետաքրքիր է ու հարազատ:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment