Posted in Կրթական փոխանակումներ

Վրացի ընկերների օրը կրթահամալիրում

Մարտի 12-ին կրթահաալիր են հյուրընկալվել Վրաստանի քաղաք Սամտրեդիայի մեր վրաց ընկերները: 9 հոգանոց սպորտային խումբը արդեն այսօր առավոտվանից սկսեց ապրել կրթահամալիրյան առօրյայով:
Երգով, պարով և բարձր տրամադրությամբ մեր ընկերները մասնակցեցին գրեթե օրվա բոլոր գործունեություններին: Իրենց միատեսակ հագուստով այնքան աչքի ընկնող էին, որ ամբողջ Միջին դպրոցը նրանց ողջունում և անմիջական շփվում էին ինչ լեզվով պատահի😄, իսկ նրանք բոլորին հրավիրում էին իրենց մոտ… Իսկ կրթահամալիրում չարենցյան օրեր են, որին մասնակցեցին նաև մեր հյուրերը՝ քաղաքային քայլքեր, համերգ, թանգարան…

Բոլորիս համար շատ հավես օր էր, կեցցե՛ն բոլորը:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment