Posted in Без рубрики, Հոդվածներ, մշակումներ, ծրագրեր

Արտադրական ստուգատես 2023․ Նախագիծ

Հունվարյան բաց ստուգատեսներ

Կազմակերպիչը`«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամենամյա ձմեռային ստուգատեսների մանկավարժության շրջանակում առաջին անգամ ներառված է արտադրական ուսուցում բաղադրիչը, որին կարող են մասնակցել սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, համագործակցային ընկերներ:

Կազմակերպումը՝

  • ուսումնական նախագծի, փաթեթի ներկայացում բլոգում, կայքում, սոցցանցում
  • ուսումնական բաց պարապմունք, համերգ, ցուցադրություն
  • համագործակցային հանդիպում
  • վարպետության պարապմունք
  • կլոր սեղան
  • արտագնա նախագիծ

Մասնակիցը ներկայանում է՝

  • մենակ
  • խմբով
    • ջոկատով
    • ընտանիքով
    • նախագծային խմբով

Նկարագրություն

Գործունեությունը կազմակերպվում է որպես ուսումնական տեխնոլոգիական ստեղծագործական աշխատանք։ Հարկավոր է նախապես ունենալ աշխատանքի պատկերացում, նկարագրություն, նյութական ծախսի հաշվարկ, հրապարակված նախագիծ։ Աշխատանքը, որ կհամարվի արտադրանք, պետք է ունենա համապատասխան պիտակ։

Նպատակը

Տեխնոլոգիական հմտությունների ձեռքբերում, տնտեսվարություն, բիզնես կազմակերպման պատկերացում։

Ուղղությունները

  • Արտադրությամբ ուսուցման նախագծերը կենտրոններում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, տեխնոլոգիական արհեստանոցներում, արվեստանոցներում, լաբորատորիաներում։ Նախագծերի հրապարակում ուսումնական բլոգներում (պատասխանատու՝ ուսումնաարտադրական արհեստանոցների, նախագծերի ղեկավարներ, մանկավարժության կենտրոն)։
  • Ուսումնական միջավայրի, ուսուցման պայմանների բարելավում. նորամուտներ. պատասխանատու՝ դպրոցի ղեկավար, Էրիկ Սարիբեկյան։
  • Մարքեթինգ. ապրանքային տեսք (անհրաժեշտության դեպքում՝ լիցենզիա, պիտակներ, փաթեթավորում), հաշվառում, շտրիխ կոդ. պատասխանատու՝ քոլեջի մարքեթինգի մասնագիտական ուսուցման մասնագետներ, ուսանողներ, տնօրենի գրասենյակ։
  • Ցուցադրություն, իրացում (վաճառք). ուսումնաարտադրական արհեստանոցների, Սեբաստացի մոլի ղեկավարներ։
  • Ուսումնաարտադրական արհեստանոցների գործունեության, ծառայությունների մատուցման պատշաճ գրանցում. պատասխանատու՝ տնօրենի գրասենյակ, գլխավոր հաշվապահ։

Խնդիրներ

  • ստուգատեսի նախագծի կազմում, օգտագործվող նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • միջտեխնոլոգիակն համագործակցությունների մեկնարկ, դրանց մասին տեղեկատվական լուսաբանումներ
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, միջառարկայական, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում
  • համապատասխան արտադրական փորձի փոխանակում՝ սովորող-սովորեցնող բաղադրիչ ներառելով
  • համապատասխան արտադրանքի արտադրական ճամփորդության կազմակերպում

Ընթացքը

9-13.01.2023

Առաջին շաբաթ

1․ Համագործակցային հանդիպումներ

11.01.2023

12.01.2023

  • 11։00-12։20 Խոհանոցային արտադրական աշխատանք Արևիկ Ներսիսյանի ջոկատի հետ։

Պատրաստելու ենք ամանորյա թխվածքաբլիթներ, ջնարակելու ենք Հարավային դպրոցի ճամբարականների հետ և իրականացնելու են թեյախմություն։

12.01.2023

  • 11։00՝ հանդիպում Քոլեջի ուսանողների հետ, սովորող-սովորեցնող նախագիծ՝ քյուառկոդի ստեղծում Միջին դպրոցի խեցեգործների խմբի հետ (Մայր դպրոց) – Թագուհի Հմայակյան, ճամբարականներ

2․ Շբաթվա հայտերը

3․ Ամփոփումները

Երկրորդ շաբաթ

Համագործակցային հանդիպումներ

21.01.2023, ժամը 11:40

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment