Posted in Կրթական փոխանակումներ

Հրազդանի հյուրերը կրթահամալիրում

Հոկտեմբերյան 17-րդ հավաքի շրջանակում մեկօրյա այցով կրթահամալիր էին հյուընկալվել Հրազդանի թիվ 12-րդ դպրոցից մի խում 9-րդ դասարացիներ և կազմակերպիչներ: Օրը ուրբաթ էր՝ ուսումնական ժամերգությունով և հագեցած առօրյայով: Խումբը եղավ Հյուսիսային դպրոցում, քայլքով անցանք սարալանջի խաղողի այգիներով դեպի Մայր դպրոց, մասնակցեցին բնագիտական գործնական դասընթացներին, գործունեություն իրականացրեցին բրուտանոցում, ինժիներատեխնիկական լաբորատորիայում, եղանք Քոլեջում, գինու դպրոցում և մեր այգիներում: Խմբին ուղեկցում էր 8-րդ դասարանցիների 5 հոգանոց խումբ. իրենց ներկայացումներով հյուրերին շշմեցրին, ամենքը իր նախագիծն էր փորձում ներկայացնել, պատմել, գիդի դերն էլ գումարած: Օրվա տեսածից և ապրածից խումբը հիացած էր: Բազմաթիվ նոր նախագծրով լցվեցին մեր գործընկերները և արդեն ունենք հրավերք- հանդիպում: Առաջիկայում կունենանք Հրազդանում երաժշտական հանդիպում՝ ուխտի քայլքով, հայրենագիտությամբ:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment