Posted in Հոդվածներ, մշակումներ, ծրագրեր, Գագարին պրոյեկտ

Ծաղկունք գյուղի ուսումնական ճամփորդության ուղեցույց

Ծաղկունք գյուղը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Հրազդան գետի աջափնյակում, մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք, Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա, փռված Փամբակի լեռների բազուկը կազմող Սուրբ Հովհաննես, Աբազանց դոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին։

Գյուղի հողատարածքի ամենաբարձր գագաթը Զիարատ լեռն է (2233 մ)։ Մեյդանների գոգավորությունները ճահճուտներ են։

Ճամփորդության երթուղին՝

Երևան-Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն-Ծաղունք

Վերադարձը՝ Դդմաշեն-Բջնի-Չարենցավան-Երևան

Երևան-Ծաղկունք գյուղի հեռավորությունը 57կմ է:

Դեպի ծաղկունք ճամփորդությունը հարմար է մեկօրյա և բազմօրյա նախագծեր իրականացնելու համար:

Գյուղական համայնքի, դպրոցի հետ համագործակցության սկզբունքը պարդադիր նախապայման է ցանկացած ճամփորդության ժամանակ:

Ուսումնական ճամփորդությունների նպատակներ կարող են հանդիսանալ հետևյալ ուղղությունները՝

  • Հայրենագիտական
  • Մարզական(ձմեռային, ամառային)
  • Գետը համայնքում
  • Ծիսական
  • Գյուղական առօրյական
  • Երկրագործական
  • Էկոլոգիական
  • Կրթական փոխանակումներ

Նախագծային ուղղորդումներ ըստ նպատակային ուղղությունների՝

Հայրենագիտական ուսումնասիրություններ

Պատմամշակութային վայրեր, նախապատրաստական ուսումնասիրություններ՝

  • Սուրբ Հարություն եկեղեցի(գյուղի մեջ)
  • Սուրբ Սարգիս մատուռ և եկեղեցի(բարձունքին)
  • Մատուռ Սուրբ Հովհաննես(բարձունքին)
  • Մատուռ Սուրբ Հովհաննես(ուխտատեղի)
  • Մատուռ Ծիրանավոր
  • Սաքոնց գերեզմանոց(10-20-րդ դդ)
  • Թաք խաչ(12-13-րդ դդ)
  • Քրջոտ խաչ
  • Մեծ Հայրենականում զոհված ծաղկունքցիների հիշատակի հուշահամալիր

Մարզական

Գյուղի դպրոցի հարակից ֆուտբոլի դաշտը շատ հարմար է մեծ և փոքր խաղեր կազմակերպելու համար: Բացի ֆուտբոլային խաղերից, հարմար է բոլոր տեսակի մարզումների համար:

Տարածաշրջանի ձմեռային կլիման շատ խիստ է լինում, ձյունառատ: Շատ հարմար է այստեղ անցկացնել ձմեռային մարզական խաղեր՝ դահուկ, սահնակ, քայլք: Գյուղում բազմաթիվ գոգավոր տարածքներ կան, որտեղ հնարավոր է կազմակերպել ձմեռային նման զվարճալի մարզումներ:

«Գետը համայնքում», էկոլոգիական

Այս նպատակով ճամփորդության ուղղին պարտադիր է անցնել Հրազդան գետը ուսումնասիրելով՝ Երևանից մինչև Ծաղկունք:

Երթուղին՝ Երևան-Նոր Հաճնի կամուրջով Արգել-Քարաշամբ(Արա և Հրազդան վտակների միախառնումի դիտարկում)-Բջնի-Հրազդանի ջրամբար-Զովաբեր՝ Խըլխըլի քարափ-Ծաղկունք

Այս երթուղու հեռավորությունը՝ 66.2կմ է:

Գյուղում-Գետի դիտարկման շարունակություն Հրազդան գետով դեպի Գեղամավան գյուղ

Քայլք դեպի Հրազդան գետ թափվող կոյուղաջրեր

Վերադարձի երթուղին՝ Ծաղկունք-Սևան, Հրազդան գետի հունի դիտարկում-Երևան

Ծիսական

Գյուղն ունի հարմար հարթակներ ծեսեր իրականացնելու համար՝ ռեստորան-հացատան բակը, Սուրբ Հարություն եկեղեցին, դպրոցի լայնարձակ բակը, ցանկացած գյուղացու տուն, հացատուն, բակերը և այլն: Գյուղում գործում է հազարաշեն թոնրատուն: Ըստ նախնական պայմանավորվածության այստեղ հնարավոր է իրականացնել լավաշթխիկի ծես: Աշխատակիցները ներկայացնում են հազարաշեն թոնրատների նշանակությունը, խորհուրդը: Գործունեությունը շատ ուսումնական և հետաքրքիր է անցնում:

Թոնրատան բակը գյուղի կենտրոնական մասն է՝ գյուղամեջը, այստեղ շատ հարմար է տարբեր ծեսեր իրականացնելու համար՝ երգ, պար, բացօթյա դասախոսություններ, հյուրասիրություններ և այլն:

Գյուղական-առօրյական

Գյուղում հնարավոր է իրականացնել գյուղական բնականոն կյանքի առօրյա: Իրենց կենցաղն ու սովորույթները հետաքրքիր են դառնում քաղաքում ապրող երեխաների համար, նրանք դառնում են գյուղական կյանքի կրող և սիրով են մասնակցում բոլոր աշխատանքներին:

Երկրագործությունը

Ծաղկունք գյուղում հողագործությունը ավելի է զարգացել, այն ինչ մշտապես մշակվել է՝ գազար, կարտոֆիլ, սովորական կաղամբ, դդում և այլն, դրանցից բացի վերջին տարիներին սկսել են մշակել նոր կուլտուրաներ՝ կտավատ, կանաչ ոլոռ, ճակընդեղ, գունավոր կաղամբներ, թութուն, սխտոր… Երեխաների համար շատ հետաքրքիր ուսումնասիրությունների նյութեր են, նաև դրանց մշակմամբ զբաղվելը, հատկապես՝ ցանքի, տնկման և բերքահավաքին մասնակցել: Այն հետաքրքիր ուսումնական զբաղվածություն կդառնա, նաև նոր հմտություններ կարող են ձեռք բերել:

Էկոլոգիա

Տարածաշրջանը մշտապես ունեցել է և ունի խմելու և ոռոգման ջրի խնդիրներ, որոնք կարևոր և հետաքրքիր ուսումնասիրության խնդիրներ են: Ունի կոյուղաջրերի հեռացման խնդիր, գետում թափվող բազմաթիվ կոյուղային հոսքեր:

Ուսումնասիրության ուղղություններ

 Սևանի էկոլոգիական խնդիրներ, Հրազդան գետ և միախառնվող գետեր, վտակներ, ՀԷԿ-եր, կոյուղաջրեր:

Կրթական փոխանակումներ

Գյուղի դպրոցը՝ Ծաղկունքի Բաց Դպրոց Հիմնադրամ

Արդյունքները, ամփոփումներ

Յուրաքանչյուրի համար ամփոփումը կարող է լինել շատ անհատական զգացողություններով՝

  • խոսքով
  • պատումով
  • հոդված գրառումով
  • տեսանյութով
  • նկարաշարով
  • տեղեկատվական ֆիլմով

Ծաղկունք գյուղական ճամփորդությունը հետաքրքիր է 5-9-րդ դասարանցիների համար:

Ձմեռային և ամառային խաղեր անցակացնելու նպատակով հարմար է 5-12-րդ դասարանցիների համար:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s